Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լրիվ ձեռ առնոցի է

Լրիվ ձեռ առնոցի է
08.08.2023 | 12:30

Երկիրը պարտքերի մեջ, բնակչությունը վարկերի տակ՝ բերում կուտակայինը գլխին են կապում ու փողն ուղարկում են դուրս։

Թշնամու հետ պատերազմի մեջ ենք, բայց միջազգային երաշխիքներ են տալիս, որ չեն խփի թշնամու կարևոր օբյեկտներին։

Հողերը տալիս են, ասում են` զինվորի կյանք ենք փրկում։

Պարտվում են, ասում են՝ մենք մեզ պարտված չպիտի համարենք։

Անգլիայի քաղաքացուն նախագահ են նշանակում, բայց կռվի ժամանակ արգելում են ուրիշ երկրներից մեր կողմից կռվողների մուտքը։

Սուքիասյանին պատգամավոր են դարձնում, ասում են՝ նախկինները պիտի չգան։

ՈՒ այսքանից հետո Ալենին ԱԺ նախագահ են կարգում, ու քրֆելը արգելում են։ Սա արդեն ձեռ առնոցի է լրիվ։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ